Հայկական Կարիտասի հետ համագործակցած, ԴԾԽԱԱԱ-ն կազմակերպում է բազմաթիվ կլոր սեղաններ, որոնց ընթացքում քննարկվում են ծնողխորհուրդներին հուզող ամենատարբեր հարցեր: Կլոր սեղան քննարկումներին մասնակցում են դպրոցների ծնոխորհուրդների ներկայացուցիչներ, տնօրեններ, ինչպես նաև փորձագետներ Կրթության և գիտության նախարարությունից, կրթության քաղաքային վարչությունից և այլն:
Քննարկումների նպատակն է կազմակերպել տարբեր մարզերի ծնողների հանդիպումները, նրանց մեկը մյուսի գործունեությանը ծանոթացնելը, ընդհանուր խնդիրներ վերհանելը, ինչպես նաև իրավասու մարմինների ուշադրությունը կրթության հիմնախնդիրներին բևեռելը և լուծումներ առաջարկելը` նպաստելու առողջ, գիտակ և պատասխանատու սերունդ դաստիարակելու համար դպրոցներում համապատասխան պայմաններ ստեղծելուն:

ԴԾԽԱԱԱ համագումարներ

2007 թ. մայիսի 5-ին տեղի ունեցավ ԴԾԽԱԱԱ առաջին Ընդհանուր համագումարը: Ներկա էին 40 դպրոցների ծնողխորհուրդների ներկայացուցիչներ, դպրոցների տնօրեններ, կրթության և գիտության նախարարության, պետական վիճակագրական վարչության, կրթության մարզային և քաղաքային վարչությունների, տեղական և միջազգային կազմակերպությունների և լրատվության ներկայացուցիչներ:
2008թ. մայիսի 30-ին տեղի ունեցավ ԴԾԽԱԱԱ երկրորդ ընդհանուր համագումարը:
Համագումարների անցկացման նպատակն էր համախմբել իր անդամներին, քննարկել նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, ամփոփել դպրոցական ծնողխորհուրդների նվաճումներն ու ձեռքբերումները, բարձրացնել Ասոցիացիայի և ԴԾԽ-ների առջև ծառացած խնդիրները, ինչպես նաև ԴԾԽ-ների հետ ուրվագծել իրենց գործունեության և ԴԾԽԱԱԱ-ի հետ համագործակցության հետագա ռազմավարությունները:
Համագումարի նպատակներից էր նաև քննարկել ԴԾԽԱԱԱ-ի անդամության ընդլայնման խնդիրները, հետագա ծրագրերը և ռազմավարությունները:
Միջոցառումներին ներկա են եղել ավելի քան 250 անդամներ, իսկ ընդհանուր թվով` 400-ից ավել մասնակիցներ: