Կրթական բարեփոխումներին նվիրված սեմինարներ
Հայաստանում կրթական բարեփոխումներին իրազեկելու նպատակով, ԴԾԽԱԱԱ-ն կազմակերպել է կրթական բարեփոխումներին նվիրված սեմինարներ Շիրակի, Գեղարքունիքի մարզերի և Երևանի շահառու դպրոցների ծնողխորհուրդների անդամների համար: Ներկա են եղել նաև դպրոցների տնօրեններ և ուսուցիչներ: Սեմինարներն անցկացվել են Կրթության և Գիտության նախարարության փորձագետ Կարեն Մելքոնյանի կողմից:

Սեմինարների ժամանակ քննարկվել են Հայաստանում կրթական բարեփոխումների շրջանակներում 12-ամյա կրթակարգին անցնելու անհրաժեշտությունը և ընթացակարգերը, դպրոցի կառավարման ապակենտրոնացման և կառավարման գործում ծնողների ներգրավման հարցեր, ծնողների դերի կարևորությունն իրենց երեխաների ուսումնառության գործընթացում:
Հաշվապահական սեմինարներ և խորհրդատվություն

ԴԾԽԱԱԱ-ն Հայկական Կարիտասի հետ միասին կազմակերպում է հաշվապահական խորհրդատվություն և սեմինարներ ծնողխորհուրդ հկ-ների անդամների համար: Սեմինարները ԴԾԽ-ներին գիտելիքներ են տվել հիմնականում հետևյալ հարցերի շուրջ`
- Ֆինանսական հավետվությունների կազմում և ներկայացում
- Հարկերի և պարտադիր սոցիալական վճարների հաշվարկման և վճարման հետ կապված փոխհարաբերություններ
- Կանխիկ և անկանխիկ գործառնությունների իրականացման հետ կապված հարաբերություններ
- Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները և դրանց կազմման կարգը
«Ծնողների դերը դպրոցի կառավարման գործում»
Բոլոր երեք մարզերում սեմինարներ են անցկացվել
«Ծնողների դերը դպրոցի կառավարման գործում» թեմայով:
Սեմինարներ ՀՀ օրենսդրական դաշտի վերաբերյալ
ԴԾԽ հկ-ների համար կազմակերպված սեմինարներում ծնողխորհուրդների անդամներին ներկայացվել են նաև օրենսդրական հարցեր.
- Կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը
- ՀՀ օրենքը հասարակական կազմակերպությունների մասին
- ՀՀ օրենքը պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին
- ՀՀ օրենքը աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին