Կրթության առաջընթացի ապահովման գործում մեծ դեր ունեն ծնողները: Կապը դպրոցի և ընտանիքի միջև շատ կարևոր է: Անհրաժեշտ է, որ ծնողները ներգրավվեն իրենց երեխաների ֆիզիկական, բարոյական և մտավոր զարգացման գործընթացներում: Նրանք կարող են իրենց առաջարկություններով բարելավել ուսումնական ծրագրերը, նպաստել երեխաների համար ավելի լավ կրթական պայմանների ստեղծմանը, ամրապնդել ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունները: Ծնողներն իրավունք ունեն մասնակցել դպրոցում որոշումների կայացման գործընթացներին և դպրոցին վերաբերող խնդիրների վերհանմանն ու լուծմանը: Նրանք կարող են օժանդակել կերտելու մի կրթական համակարգ, որն ավելի արդար է և հավասար բոլոր երեխաների համար:
Ելնելով վերը նշվածից, ԴԾԽԱԱԱ հկ-ն անչափ կարևորում է ծնողների կրթությունը, նրանց գիտելիքների բարձրացումը, անհրաժեշտ կարողությունների և հմտությունների ձևավորումը, որը նրանց հնարավորություն կտա արդյունավետ կերպով ներգրավվելու կրթական բարեփոխումների գործընթացում: