Naspcm

Հետազոտություն

«Դպրոցական ծնողխորհուրդների հզորացում» ծրագրի /ԴԾԽՀ/ շրջանակներում Ասոցիացիան անցկացրել է հետազոտություն դպրոցների ծնողների, ուսուցչական կազմի և տնօրինության շրջանում:

Հետազոտությունը նպատակ ուներ պարզելու դպրոցի կառավարման համակարգում ներգրավվածների կարծիքն ու գնահատականները դպրոցի կառավարման խորհուրդների ձևավորման ու գործունեության վերաբերյալ, խորհուրդների անդամների տիրապետումն իրենց պարտականություններին, իրավունքներին և գործունեության ակտիվությունը, դպրոցի կառավարման համակարգի թափանցիկությունը, դպրոցի կառավարմանը հանրության և հատկապես ծնողների մասնակցության մակարդակը և ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր:


Ուսումնասիրություններն անցկացվել են Համաշխարհային Բանկի և Կրթության ու Գիտության նախարարության կրթական բարեփոխումների ծրագրի ղեկավար Կարեն Մելքոնյանի և ՀՀ Վիճակագրական վարչության խորհրդի անդամ Յուրիկ Պողոսյանի գլխավորությամբ:
Հետազոտության նյութերը տպագրվել են բրոշյուրով:

Ասոցիացիան տպագրել է նաև «Դպրոցական ծնողխորհուրդների ազգային ասոցիացիայի գործունեությունը» բրոշյուրը, որտեղ նկարագրվում են ԴԾԽԱԱԱ իրականացրած գործողությունները ԴԾԽՀ ծրագրի շրջանակներում: