Naspcm

Համագործակցություն

Հունիսի 26-ին «Թմրամոլության դեմ պայքարի միջազգային օրվա» կապակցությամբ, ՄԱԿ-ի Զարգացման Գործակալության Հարավային Կովկասում Թմրամոլության դեմ պայքարի ծրագրի և ԴԾԽԱԱԱ համագործակցությամբ շապիկներ և թերթոններ են բաժանվել Երևանի, Գեղարքունիքի և Շիրակի շահառու դպրոցների աշակերտներին:

ԴԾԽԱԱԱ և Հայկական Կարիտասի ուսուցանողները`
ՄԱԶԾ Թմրամոլության դեմ պայքարի ծրագրի շապիկներով

Համագործակցություն Եվրախորհրդի Տեղեկատվական կենտրոնի հետ
«Ծնող-դպրոց համագործակցություն. Ծնողները կրթական բարեփոխումների մեկնարկին մասնակից» ծրագրի շրջանակներում սեմինարներ են կազմակերպվել Եվրախորհրդի Տեղեկատվական կենտրոնի երևանյան գրասենյակի համագործակցությամբ, ծնողների և երեխաներ համար`«Կրթությունը և Եվրոպական ինտեգրումը» թեմայով:


Կենտրոնի միջոցով դպրոցներում բաժանվել են նաև թրաֆիքինգի և ընտանեկան բռնության վերաբերյալ բուկլետներ և պլակատներ: Մոտ 480 օրինակ բաժանվել է Երևանի, Գյումրու և Գեղարքունիքի մի շարք դպրոցներում:

Համագործակցություն «Հույսի կամուրջ» կազմակերպության հետ
«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հետ համագործակցած Երևանի թիվ 27, թիվ 100 և թիվ 150 դպրոցների ծնողների համար ԴԾԽԱԱԱ-ն կազմակերպել է սեմինարներ հետևյալ թեմաներով.

  • Արդյունավետ հաղորդակցություն
  • ՀՀ օրենքը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին
  • Հաշմանդամների սոցիալական պաշտպանություն/ օրենսդրություն և ռազմավարություն
  • Հավասար կրթական իրավունքներ և հնարավորություններ բոլորի համար



Համագործակցություն Շիրակի թեմի «Սոցիալ կրթական կենտրոնի» հետ

ԴԾԽԱԱԱ-ն համագործակցել է Շիրակի թեմի «Սոցիալ-կրթական կենտրոնի» հետ, վերջինիս կողմից իրականացրած «Իրազեկության բարձրացում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը ֆինանսավորվել է Եկեղեցիների համաշխարհային խորհուդ/Կլոր սեղանի կողմից: Ասոցիացիան ստացել է փոքր դրամաշնորհ ծրագրի կրթական բաղադրիչն իրականացնելու համար: Ասոցիացիայի կողմից Գյումրու 40-ից ավել դպրոցների ուսուցիչների համար կազմակերպվել են դասընթացներ հետևյալ թեմաներով.

  • Պայքար թմրամոլության դեմ
  • Պայքար թրաֆիքինգի դեմ
  • ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում
  • Ընտանեկան բռնություն
  • Կոնֆլիկտի կարգավորում
Դասընթացի խնդիրներն էին.
  1. Ուսուցիչներին տալ նախնական գիտելիքներ ընտանեկան բռնության, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և թմրամոլության կանխարգելման, կոնֆլիկտների խաղաղ կարգավորման, ինչպես նաև թրաֆիքինգի վերաբերյալ` հետագայում դպրոցականների հետ աշխատելու համար:
  2. Հղումներ տալ, թե որտեղից կարելի է ձեռք բերել հավելյալ տեղեկատվություն այդ թեմաների վերաբերյալ:
  3. Ուսուցիչների հետ միասին մշակել դպրոցականների հետ աշխատելու մեթոդներ և գործողությունների պլան:
  4. Հիմքեր ստեղծել հետագայում այս թեմաները դպրոցների ուսումնական ծրագրերում ընդգրկելու համար:


Դասընթացի մասնակիցները չափազանց կարևորեցին բոլոր թեմաները, սակայն նրանց 70%-ը հատկապես շեշտեց ընտանեկան բռնության, ինչպես նաև ապօրինի և ոչ ապօրինի թմրամիջոցների դեմ պայքարին անդրադառնալու խնդրին դպրոցներում: Ուսուցիչների մեծ մասը գտնում էր, որ այս հարցերին ուշադրություն պետք է դարձնեն նաև համապատասխան պետական մարմինները: Նրանք առաջարկում էին նշված թեմաների շուրջ դպրոցներում աշխատելու տարբեր մեթոդներ, հատկապես շեշտում էին դասղեկների, մանկավարժների, հոգեբանների կամ սոցիալական աշխատողների կողմից անցկացրած զրույցների անհրաժեշտությունն այդ հարցերի շուրջ:

Համագործակցություն Հայկական Կարիտասի «Թմրամիջոցների հասցրած վնասի նվազեցում զարգացող երկրներում»`ծրագրի շրջանակներում
2009թ. հունվարից Ասոցիացիան ընդգրկվել է Հայկական Կարիտասի «Թմրամիջոցների հասցրած վնասի նվազեցում զարգացող Երկրներում` կայուն զարգացմանն ուղղված համընդհանուր համագործակցություն, 2009-2010» ծրագրի իրականացման գործընթացում:


Ծրագրի շրջանակներում Հայկական Կարիտաս Բարեսիրական Հասարակական Կազմակերպությունը համագործակցում է Գյումրիում «Արևամանուկ» հոգեբանական կենտրոնի, Վանաձորում «Խաչվող Ուղիներ» սոցիալական հասարակական կազմակերպության և Երևանում «Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիա» հկ-ի հետ:

Ծրագիրը ֆինանսավորվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Գերմանական Կարիտասի կողմից:


Ծրագրի հիմնական նպատակն է` զարգացնել կանխարգելման և վնասի նվազեցման ռազմավարության կիրառման ինստիտուցիոնալ կարողությունները Համայնքային մոտեցման մեջ, հատկապես դպրոց չհաճախող երեխաների և պատանիների շրջանում:
Ծրագրի թիրախային խումբը կազմում են երեխաները և պատանիները, ուսանողները և Հատուկ խոցելի երիտասարդները (ՀԽԵ):


Ծրագրի աշխատանքային ուղղություններն են`

  • Թմրամիջոցների չարաշահման խնդրով զբաղվող կառույցների հայտնաբերում և ցանցի կազմակերպում (քարտեզավորում և ցանցի կառուցում):
  • Հատուկ խոցելի երիտասարդների (ՀԽԵ) շրջաններում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման մոդելների ստեղծում:
  • Շահառուների ուսուցման միջոցով տեղական գործիչների կարողությունների զարգացում:
  • Դպրոցում ուսուցիչների, ընտանիքների և աշակերտների համար թմրամիջոցների օգտագործման և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տարիքային կրթության տրամադրում:
  • ՀԽԵ-ների հետ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների և թմրամիջոցների օգտագործման կանխարգելման մոդելների փորձարկում:


Ծրագրային գործողությունները ծավալվելու են Շիրակի մարզի` Գյումրի քաղաքում, Լոռու մարզի` Վանաձոր քաղաքում և Երևանում:

 

Գլխավոր էջ Համագործակցություն