«Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունն իր նպատակներին և խնդիրներին հասնելու համար իրականացրել է մի շարք ծրագրեր: Մինչ այժմ, Հայկական Կարիտասի համագործակցությամբ, Ասոցիացիան իրականացրել է երեք հիմնական ծրագրեր.
«Դպրոցական Ծնողխորհուրդների հզորացում»` ֆինանսավորված Եվրախորհրդի և Ֆրանսիական Կարիտասի կողմից
«Ծնող-դպրոց համագործակցություն. Ծնողները կրթական բարեփոխումների մեկնարկին մասնակից»` ֆինանսավորված Ֆրանսիական Կարիտասի կողմից
«Ծնողները հանուն կրթական բարեփոխումների»` ֆինանսավորված Ֆրանսիական Կարիտասի կողմից:
Ծրագրերի շրջանակներում ծնողխորհուրդների անդամների համար կազմակերպվել են խորհրդատվություններ, սեմինարներ, կլոր սեղանի շուրջ քննարկումներ և այլ միջոցառումներ:
Կրթական բարեփոխումներին նվիրված սեմինարներ
Հայաստանում կրթական բարեփոխումներին իրազեկելու նպատակով, ԴԾԽԱԱԱ-ն կազմակերպել է կրթական բարեփոխումներին նվիրված սեմինարներ երեք մարզերում: Սեմինարներն անցկացվել են Կրթության և Գիտության նախարարության փորձագետ Կարեն Մելքոնյանի կողմից:


Կրթական բարեփոխուներին նվիրված սեմինար
Շիրակի մարզում (Գյումրի)


Կրթական բարեփոխուներին նվիրված սեմինար Երևանում
Կրթական բարեփոխումներին նվիրված սեմինար Գեղարքունիքի մարզում (Սևան)
Սեմինարների ժամանակ քննարկվել են Հայաստանում կրթական բարեփոխումների շրջանակներում 12-ամյա կրթակարգին անցնելու անհրաժեշտությունը և ընթացակարգերը, դպրոցի կառավարման ապակենտրոնացման և կառավարման գործում ծնողների ներգրավման հարցեր, ծնողների դերի կարևորությունն իրենց երեխաների ուսումնառության գործընթացում:
Հաշվապահական սեմինարներ
ԴԾԽԱԱԱ-ն Հայկական Կարիտասի հետ միասին կազմակերպել է նաև հաշվապահական խորհրդատվություն և սեմինարներ ծնողխորհուրդ հկ-ների անդամների համար: Ասոցիացիան ծնողխորհուրդներին խորհրդատվություն մատուցում է ոչ միայն իր գրասենյակում, այլև տեղերում` այցելությունների միջոցով: Հաշվապահական սեմինարների ժամանակ մասնակիցներին բաժանվել են հատուկ ծնողխորհուրդների համար պատրաստված ֆինանսական ուղեցույցներ:
Սեմինարները ԴԾԽ-ներին գիտելիքներ են տվել հիմնականում հետևյալ հարցերի շուրջ`
• Ֆինանսական հավետվությունների կազմում և ներկայացում
• Հարկերի և պարտադիր սոցիալական վճարների հաշվարկման և վճարման հետ կապված
փոխհարաբերություններ:
• Կանխիկ և անկանխիկ գործառնությունների իրականացման հետ կապված հարաբերություններ
• Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները և դրանց կազմման կարգը


Հաշվապահական խորհրդատվություն
Գեղարքունիքի Շիրակի մարզում
«Ծնողների դերը դպրոցի կառավարման գործում»
Բոլոր երեք մարզերում սեմինարներ են անցկացվել
«Ծնողների դերը դպրոցի կառավարման գործում» թեմայով:


Սեմինարներ ՀՀ օրենսդրական դաշտի վերաբերյալ
ԴԾԽ հկ-ների համար կազմակերպված սեմինարներում ծնողխորհուրդների անդամներին ներկայացվել են նաև օրենսդրական հարցեր.
• Կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը
• ՀՀ օրենքը հասարակական կազմակերպությունների մասին
• ՀՀ օրենքը պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին
• ՀՀ օրենքը աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Կլոր սեղան/ Քննարկումներ
Հայկական Կարիտասի հետ համագործակցած, ԴԾԽԱԱԱ-ն կազմակերպել է բազմաթիվ կլոր սեղաններ, որոնց ընթացքում քննարկվել են ծնողխորհուրդներին հուզող ամենատարբեր հարցեր: Կլոր սեղան քննարկումներին մասնակցել են դպրոցների ծնոխորհուրդների ներկայացուցիչներ, տնօրեններ, ինչպես նաև փորձագետներ Կրթության և գիտության նախարարությունից, կրթության քաղաքային վարչությունից և այլն: Քննարկումների նպատակն է կազմակերպել տարբեր մարզերի ծնողների հանդիպումները, նրանց մեկը մյուսի գործունեությանը ծանոթացնելը, ընդհանուր խնդիրներ վերհանելը, ինչպես նաև իրավասու մարմինների ուշադրությունը կրթության հիմնախնդիրներին բևեռելը և լուծումներ առաջարկելը` նպաստելու առողջ, գիտակ և պարտաճանաչ սերունդ դաստիարակելու համար դպրոցներում համապատասխան պայմաններ ստեղծելուն:



Հետազոտություն
Ասոցիացիան անցկացրել է հետազոտություն դպրոցներում` պարզելու դպրոցի կառավարման համակարգում ներգրավվածների կարծիքն ու գնահատականները դպրոցի կառավարման խորհուրդների ձևավորման ու գործունեության վերաբերյալ, խորհուրդների անդամների տիրապետումն իրենց պարտականություններին, իրավունքներին և գործունեության ակտիվությունը, դպրոցի կառավարման համակարգի թափանցիկությունը, դպրոցի կառավարմանը հանրության և հատկապես ծնողների մասնակցության մակարդակը և ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր:
Ուսումնասիրություններն անցկացվել են Համաշխարհային Բանկի և Կրթության ու Գիտության նախարարության կրթական բարեփոխումների ծրագրի ղեկավար Կարեն Մելքոնյանի և ՀՀ Վիճակագրական վարչության խորհրդի անդամ Յուրիկ Պողոսյանի գլխավորությամբ:
ԴԾԽԱԱԱ համագումարներ
2007 թ. մայիսի 5-ին տեղի ունեցավ ԴԾԽԱԱԱ առաջին Ընդհանուր համագումարը: Ներկա էին 40 դպրոցների ծնողխորհուրդների ներկայացուցիչներ, դպրոցների տնօրեններ, կրթության և գիտության նախարարության, պետական վիճակագրական վարչության, կրթության մարզային և քաղաքային վարչությունների, տեղական և միջազգային կազմակերպությունների և լրատվության ներկայացուցիչներ:
2008թ. մայիսի 30-ին տեղի ունեցավ ԴԾԽԱԱԱ երկրորդ ընդհանուր համագումարը:
Համագումարների անցկացման նպատակն է համախմբել իր անդամներին, քննարկել նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, ամփոփել դպրոցական ծնողխորհուրդների նվաճումներն ու ձեռքբերումները, բարձրացնել Ասոցիացիայի և ԴԾԽ-ների առջև ծառացած խնդիրները, ինչպես նաև ԴԾԽ-ների հետ ուրվագծել իրենց գործունեության և ԴԾԽԱԱԱ-ի հետ համագործակցության հետագա ռազմավարությունները: Համագումարների նպատակներից մեկն է նաև քննարկել ԴԾԽԱԱԱ-ի անդամության ընդլայնման խնդիրները, հետագա ծրագրերը և ռազմավարությունները: Միջոցառումներին մասնակցել են ավելի քան 250 անդամներ: Նկարներ
Ցուցահանդես
Դպրոցական Ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիայի և Հայկական Կարիտասի ջանքերով կազմակերպվել են ցուցահանդեսներ, որտեղ ցուցադրվել են ծնողների և երեխաների ձեռքի աշխատանքներ` պատրաստված «Դպրոցական ծնողխորհուրդների հզորացում» ծրագրի շրջանակներում:

Աշխատակազմի ուսուցում
ԴծԽԱԱԱ և Հայկական Կարիտասի աշխատակազմի համար, ինչպես նաև ծնողխորհուրդների ներկայացուցիչների համար անցկացվել է ուսուցում` «ԴԾԽԱԱԱ ղեկավարում և կառավարում» թեմայով: Ուսուցումն անցկացվել է Ֆրանսիական Կարիտասի ներկայացուցիչ Ժենեվև Կոլայի նախաձեռնությամբ և նրա կողմից:

ԴԾԽԱԱԱ նախաձեռնությամբ սեմինարներ են կազմակերպվել նաև Հայկական Կարիտասի ուսուցանողների և Ասոցիացիայի աշխատակազմի, համար հետևյալ թեմաներով.
• «Վարքագծային շեղումներ ունեցող երեխաներ»` անցկացվել է «Կրթություն և խնամք» հասարակական կազմակերպության կողմից:
• «Վերահսկում և գնահատում», «Ստրատեգիական պլանավորում»` անցկացվել է Հասարակական կազմակերպությունների կենտրոնի կողմից:
• «Հանրային կապեր. տեսություն և պրակտիկա»` անցկացվել է PR ասոցիացիայի անդամների կողմից:
• «Համագործակցություն» և «Ցանցերի ստեղծում» նախաձեռնվել է Հայկական Կարիտասի կողմից:

Սեմինարներին ներկա են եղել նաև դպրոցական ծնողխորհուրդների անդամներ:


«Վերահսկում և գնահատում» թեմայով սեմինար ՀԿ կենտրոնում
Մեր ծրագրերը