Naspcm

Ծնողները` հանուն կրթական բարեփոխումների

«Ծնողները` հանուն կրթության բարեփոխումների» ծրագիրն օժանդակելու է ծնող-դպրոց համագործակցության բարձրակարգ մի նախատիպի ստեղծմանը, ծրագրի տարածքներում, հզորացնելու ծնող-դպրոց համագործակցությունը, զարգացնելու ծնողների կարողությունները` ծրագրում ամրագրված գործունեությունների և ինստիտուցիոնալ ուսուցումների միջոցով:



Ծրագրի նպատակն է հզորացնել «Դպրոցական ծնողխորհուրդ» ՀԿ-ների (ԴԾԽ), դպրոցների ղեկավարության և ուսուցիչների կարողությունները` ստեղծելով ամուր հիմք, ապահովելու դպրոցի ժողովրդավարական կառավարումը և աջակցելու կառուցողական բարեփոխումների իրականացմանը կրթության բնագավառում:



Խնդիր № 1. Բարձրացնել 28 ԴԾԽ ՀԿ-ների դերը և դրական վարկանիշը դպրոցներում, նպաստել ծնողների լիիրավ և իմաստալից ներգրավմանը դպրոցի կառավարման գործում` բազմաթիվ կրթական և տեղեկատվական գործողությունների միջոցով:



1.1 Կազմակերպել դպրոցի քարտեզագրում և արդյունքներից ելնելով` գնահատել դպրոցի ռազմավարական ծրագիրը:


Դպրոցի քարտեզագրման գործընթացը պետք է իրագործվի ԴԾԽ ՀԿ-ների կողմից: Յուրաքանչյուր շահառու համայնքում կկազմակերպի քարտեզագրման սեմինար` ուսուցանելու ԴԾԽ ՀԿ անդամներին կատարել քարտեզագրում: Երեք ԴԾԽ- ՀԿ անդամներ յուրաքանչյուր դպրոցից կմասնակցեն սեմինարին: Ուսուցումից հետո այդ երեք ծնողները կանցկացնեն քարտեզագրում իրենց դպրոցներում, ներգրավելով նաև դպրոցական համայնքի այլ անդամների` փոխանցելով իրենց գիտելիքները:
Ծնողները կքարտեզագրեն դպրոցների կառուցվածքային և կառավարման համակարգերը, առկա կապերը, ներքին ռեսուրսներն ու հնարավորությունները: Քարտեզագրման տվյալները կօգտագործվեն դպրոցի ռազմավարական ծրագիրը գնահատելու համար:



1.2. Լավագույն քարտեզագրման մրցույթ


ԴԾԽ ՀԿ–ների կողմից իրենց դպրոցներում քարտեզագրումն ավարտելուց հետո կհայտարարվի լավագույն քարտեզագրման մրցույթ: Դպրոցական համայնքներից կպահանջվի ներկայացնել իրենց դպրոցների քարտեզագրումը տեսանելի գծապատկերով:
Ընտրական հանձնաժողովը կընտրի լավագույն երեք օրինակները` մրցանակներ սահմանելով նրանց համար:
Այս գործողությունն ինքնաբերաբար կնպաստի, այն բանին, որ դպրոցի տեղեկատվական հարցումները կհիմնվեն ավելի թափանցիկ տվյալների վրա, ներկայացնելով քարտեզագրման լավագույն արդյունքներ:



1.3.ԴԾԽ ՀԿ-ների համար կազմակերպել «Վերահսկում և հաշվետվություն» թեմայով ուսուցում, տրամադրելով անհրաժեշտ գործիքներ դպրոցներում վերահսկողություն իրականացնելու, ինչպես նաև պատասխանատու անձանց հաշվետու պահելու համար:

ԴԾԽԱԱԱ ՀԿ-ն Հայկական Կարիտասի ուսուցանողների օգնությամբ ծնողներին կներկայացնի դպրոցներում վերահսկողություն իրականացնելու գործընթացը: Վերահսկողության արդյունքները կվերլուծվեն ԴԾԽԱԱԱ-ի և ԴԾԽ-ի կողմից և կներկայացվեն դպրոցին:



Խնդիր № 2. Բարձրացնել ԴԾԽ ՀԿ-ների մասնակցությունը կրթական բարեփոխումների և օրենսդրական դաշտի փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման գործում, ինչպես նաև աջակցություն ցուցաբերել բոլոր երեխաների կրթության իրավահավասարության (ներառական կրթության ) գործում:



Խնդիր № 2 գործողությունները



2.1.Խորհրդատվություն տրամադրել ԴԾԽ-ներին կրթության բնագավառում իրավաբանական փոփոխությունների և բարեփոխումների վերաբերյալ:

ԴԾԽԱԱԱ ՀԿ-ն կշարունակի ծնողներին ուսուցանել հանրային դպրոցների համակարգի աշխատանքի թեմաներով և կներկայացնի նրանց կրթության բնագավառում իրագործված բարեփոխումները և իրավական փոփոխությունները:
Երեք կլոր սեղաններ կկազմակերպվեն ԴԾԽ-ների հետ տարվա ընթացքում (յուրաքանչյուր մարզում մեկ անգամ), որի ընթացքում նրանք կտեղեկացվեն կրթության ոլորտի նորությունների, օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների մասին և հաշվի առնելով նրանց առաջարկությունները, դրանք կներկայացվեն համապատասխան մարմիններին:



2.2 ԶԼՄ-ների հետ կազմակերպել հաշմանդամ երեխաներին հանրային կրթական գործընթացների մեջ ներգրավելուն նպաստող համատեղ գործընթացներ` նյութեր հրատարակել և իրականացնել նրանց իրավագիտակցության բարձրացմանն ուղղված քարոզչական աշխատանքներ:

Այս գործունեությունն իրագործելու համար ծրագրային թիմը արդյունավետ աշխատանք կտանի ԴԾԽ-ների և ֆիլմ նկարահանող ընկերությունների հետ` ստեղծելու և հեռարձակելու ուսումնական ֆիլմեր հաշմանդամ երեխաների կրթական իրավունքների և նրանց սոցիալական սահմանափակումների մասին:
Ֆիլմը հիմնված կլինի ԴԾԽ ՀԿ-ների կողմից տրամադրված տեղեկատվության վրա, որ հավաքագրվել է ուսումնասիրությունների արդյունքում: Այն իր մեջ կպարունակի խորհուրդներ, թե՜ հասարակության, և թե՜ հաշմանդամ երեխաների ծնողների համար: Հաշմանդամ երեխաների կրթության իրավունքները ևս պետք է արծարծվեն ֆիլմում:



2.3 Կազմակերպել ծրագրի թեմաներին և զարգացումներին առնչվող տեղեկատվության տարածումը

Ծրագրի շրջանակներում կստեղծվի ինտերնետային կայք, որտեղ դպրոցում գործող ՀԿ-ները կներկայացնեն իրենց ծրագրային գործողությունները, ինչպես նաև ուսումնասիրությունների արդյունքները, ակցիաները, հրապարակումները, առկա ուսուցումները, տարբեր տեղեկատվություններ կրթական բարեփոխումների և մարդու իրավունքների վերաբերյալ:
Ծրագրային գործունեությունը շահառու դպրոցներում և համայնքներում տարածելու համար կմշակվի և կտպագրվի տեղեկատվական թերթիկ:

 

Գլխավոր էջ Մեր ծրագրերը Ծնողները` հանուն կրթական բարեփոխումների