Naspcm

Դպրոցական Ծնողխորհուրդների Անդամների Ազգային Ասոցիացիա

«Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ԴԾԽԱԱԱ) ստեղծվել է 2005թ. դեկտեմբերի 20-ին` Շիրակի, Գեղարքունիքի մարզերի և Երևանի 40 դպրոցների ծնողխորհուրդների (ԴԾԽ) նախաձեռնությամբ և անդամակցությամբ, որոնք գրանցված են Արդարադատության նախարարությունում` որպես հասարակական կազմակերպություններ:

Առաջնորդող սկզբունքներ
Խորապես համոզված լինելով, որ կրթությունն ազգային ինքնության և ազգապահպանման կարևորագույն գործոններից է, ԴԾԽԱԱԱ-ն կարևորում է համագործակցությունը բոլոր այն կառույցների հետ, որոնք նպաստում են կրթության առաջընթացին, ազգային դպրոցի կայացմանը, սովորողների համար կրթական նպաստավոր պայմաների և բոլոր երեխաների համար հավասար հնարավորություների ստեղծմանը` անկախ նրանց սոցիալական պայմաններից, առողջական վիճակից և այլ հանգամանքներից, որոնք կարող են խոչընդոտել երեխայի կրթություն ստանալու հնարավորությանը:

Ծնողների դերը կրթության առաջընթացի գործում
Կրթության առաջընթացի ապահովման գործում մեծ դեր ունեն ծնողները: Կապը դպրոցի և ընտանիքի միջև շատ կարևոր է: Անհրաժեշտ է, որ ծնողները ներգրավվեն իրենց երեխաների ֆիզիկական, բարոյական և մտավոր զարգացման գործընթացներում: Նրանք կարող են իրենց առաջարկություններով բարելավել ուսումնական ծրագրերը, նպաստել երեխաների համար ավելի լավ կրթական պայմանների ստեղծմանը, ամրապնդել ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունները: Ծնողներն իրավունք ունեն մասնակցել դպրոցում որոշումների կայացման գործընթացներին և դպրոցին վերաբերող խնդիրների վերհանմանն ու լուծմանը: Նրանք կարող են օժանդակել կերտելու մի կրթական համակարգ, որն ավելի արդար է և հավասար բոլոր երեխաների համար:

Ելնելով վերը նշվածից, ԴԾԽԱԱԱ հկ-ն անչափ կարևորում է ծնողների կրթությունը, նրանց գիտելիքների բարձրացումը, անհրաժեշտ կարողությունների և հմտությունների ձևավորումը, որը նրանց հնարավորություն կտա արդյունավետ կերպով ներգրավվելու կրթական բարեփոխումների գործընթացում:

Դպրոցական Ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիա

Երևան, Վազգեն Սարգսյանի 26, 3-րդ հարկ, 61 սենյակ,
Երևան 0010, Հայաստան
Հեռ/ֆաքս (374 10) 54 74 37
Էլ-փոստ. This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it
http://www.naspcm.am